Բավ է պառակտվել
31-03-2014 12:33

Այսօրվա դրությամբ 5337 մարդ է կամավոր ընտրել կենսաթոշակային հիմնադրամ.ՍԴ

՛՛Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ ներդնելիս միշտ էլ հիմնադրամը կամավոր ընտրողներ քիչ են լինում քանի որ ֆինանսական գիտելիքների պակաս է զգացվում: Այդ պատճառով պետությունը նախատեսել է համակարգ որն ինքն է ընտրում հիմնադրամը՛՛. Սահմանադրական դատարանի նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը` պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե հունվարի տվյալով 250000-ից ընդամենը 155 մարդ էր ընտրել կենսաթոշակային հիմնադրամ եւ հարցին թե ինչ իրավիճակ է ներկա պահին: Երիցյանի խոսքով` համակարգը եւ կենսաթոշակային հիմնադրամը կարող են փոխվել վճարողի ցանկությամբ: «Այսօրվա դրությամբ 5337 մարդ է կամավոր ընտրել կենսաթոշակային հիմնադրամ: 127007 մարդու համար արդեն դրամական փոխանցումներ են արվել, նաեւ եղել են պետբյուջեից հատկացումներ: Երիցյանը նաեւ հավելել է որ այդ մասին իրազեկող մամլո հաղորդագրություն է տարածվել, բացի այդ, անձնական նամակով քաղաքացիներին կիրազեկեն իրենց փոխարեն այս կամ այն հիմնադրամն ընտրելու մասին: