Բավ է պառակտվել
30-01-2014 13:02

Կենսաթոշակային բարեփոխումներն անխուսափելի են. Արտակ Դավթյան

 Այսօր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը, հանդիպելով լրագրողներին անրադարձավ կենսաթոշակային բարեփոխումներին: Ըստ նրա այդ բարեփոխումները պահանջում են համարձակություն, սակայն վերջինս անխուսափելի է:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի բարեփոխումների միայն մի փոքր մասն է կազմում պարտադիր բաղադրիչը, իսկ ընդհանուր բարեփոխումները համարձակություն են պահանջում, որն իրենք ունեն:
Իսկ թե մարտի 28-ին Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի, Արտակ Դավթյանը դժվարացավ պատասխանել:
«Եթե այս օրենքը հակասահմանադրական ճանաչվի, մենք հարգանքով կվերաբերվենք, որովհետև Հայաստանում այլ ատյան չկա, որտեղ կարող ենք վիճարկել որոշումը»,-նշեց պատգամավորը:
Ըստ Դավթյանի ՀՀԿ-ն այս օրենքն անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում, բացի այդ նախարարը ՀՀԿ-ական է, ուստի՝ օրենքն ամենօրյա քննարկաման ռեժիմում է գտնվում:
Արտակ Դավթյանը չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո անգամ, հնարավոր են փոփոխություններ կատարվեն: Իսկ ինչ վերաբերվում է օրերքների ընդունումներին, պատգամավորը հիշեցրերց, որ արդեն կարևորագույն օրենքներն ընդունվում են քաղաքացիական հասարակության կարծիքը հաշվի առնելով: