Բավ է պառակտվել
05-08-2015 08:25

Ղրղստանը Եվրասիական միության անդամ է

Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբայևը ստորագրել է պայմանագրի հաստատումը, ըստ որի Ղրղստանը միանալու է Եվրասիական տնտեսական միությանը: Պայմանագրի տեքստը ԶԼՄ-ներում հրապարակվլե է այսօր:
Ղազախստանը վերջին պետությունն է, որ ստորագրել է Ղրղստանի միացման հաստատումը, ինչպես որ այդ արել էին Հայաստանի, Բելոռուսիայի և Ռուսաստանի կառավարությունները:
Բացի այդ Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության կանոնադրության որոշ կետերի փոփոխություններ, որոնք գործում են 2014թ-ի մայիսի 29-ից, կապված Ղրղստանի միացման հետ:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական գոտու հիման վրա, և գործում է այս տարվա հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության անդամ են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը և Ռուսաստանը: