Բավ է պառակտվել
14-10-2014 15:54

Նազարբաևը ստորագրել է ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման մասին օրենքը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։ 
«Պետության ղեկավարը ստորագրել է «ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ 
Օրենքի տեքստը կհրապարակվի տեղական մամուլում, նշվում է հաղորդագրությունում։  
Օրերս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով նման կարճ ժամկետում արված հսկայածավալ աշխատանքի համար, ասել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դիտարկում է այդ կառույցը որպես հիմնական ձևաչափ, որը կանխատեսելի է և հիմնվում է այդ երկրների համար առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման և այդ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, մարդկային կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման սկզբունքների վրա: