Բավ է պառակտվել
17-07-2014 13:31

Կարկուտից տուժած գյուղացիների պարտքերը պետությունը հետաձգում է

Կարկուտից տուժած Հայաստանի հյուսիսային՝ Շիրակի եւ Լոռու մարզերի գյուղացիների համար մեկ տարով կհետաձգեն պետական ծրագրով տրամադրված ցորենի սերմերի պարտքը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ կառավարության կողմից հավանության արժանացած բանաձեւը:

Արտոնությունը տարածվում է հունիսի 19-ին, 30-ին եւ հուլիսի 7-ին Շիրակի մարզում, ինչպես նաեւ մայիսի 24-ին եւ հուլիսի 8-ին Լոռու մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների վրա: 46 գյուղերի բնակիները կարող են վերադարձնել ձմեռային ցորենը 2015թ.: Այդ նույն ժամանակ Կառավարությունը եւ մարզպետները կհամաձայնեցնեն հետվերադարձի ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ պետական ծրագրի մասնակիցները պետք է երկու անգամ ավելի շատ բերք վերադարձնեն, քան ստացել են սերմ: Շատ գյուղացիներ դժգոհում են ծրագրի պայմաններից եւ պահանջում են այն չանվանել իբրեւ «օգնություն»:

Շիրակի եւ Լոռու մարզերում կարկուտից վնասվել են 14,2 հազար հա մշակաբույս, որոնցից 12,1 հա՝ ցորեն, 1740 հա՝ կարտոֆիլ, 367-ը՝ բանջարեղեն: Կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրված սերմերի արժեքը 100,6 մլն դրամ է (247 հազար դոլար):