Բավ է պառակտվել
23-07-2015 13:22

Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում. Էկոնոմիկայի նախարար

«Որքան հարաբերությունները ջերմանան Իրանի հետ, այնքան մեզ համար դրական է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ անդրադառնալով Իրանի ու վեցնյակի երկրների միջուկային ծրագրի շուրջ համաձայնությանը և Հայաստանի տնտեսական ակնկալիքներին: Նախարարի խոսքերով՝ Իրանի հետ համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության: «80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է` էմբարգոյի տակ են: Ընդհանուր առմամբ, իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցյալ ունի, և դրա որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարևոր և Հայաստանի համար հեռանկարային է»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: