Բավ է պառակտվել
03-02-2016 15:08

Կարեն Ճշմարիտյանը տնտեսության աճի լավատեսական կանխատեսումներ է անում

Հայաստանում ընթացիկ տարում մի շարք ներդրումային ծրագրերի իրագործումը կնպաստի, որ 2016­ի համար արված կանխատեսման համեմատ տարին ավելի բարենպաստ լինի: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` պատասխանելով հարցին, թե տնտեսական ինչ ակնկալիքներ կան ընթացիկ տարվա համար: «Հունվարը նոր է ավարտվել, ինչ կանխատեսում էլ անենք, զգայական կլինի: Այս փուլում ես կխուսափեի կանխատեսում անելուց: Կարող եմ ասել, որ 2016­ն ավելի դրական է լինելու, քան մենք կանխատեսել ենք` պայմանավորված բավականին շատ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, որոնք նախատեսվել էին նախորդ տարիներին, բայց այս տարի են իրագործվելու»,­ասաց նախարարը: Կարեն Ճշմարիտյանը հավելեց, որ նախատեսվում է Ամուլսարի շինարարությունը, բացի այդ` առկա են ադամանդագործության ու ոսկեգործության, նաև դեղագործության ոլորտների աճի նախադրյալներ: Էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ հանքարդյունաբերական արտադրանքի, մետաղների գներն այլևս չեն նվազի: Ինչ վերաբերում է Համախառն ներքին արդյունքի կանխատեսմանը, ապա Ճշմարիտյանը հայտնեց, որ նախարարությունը նման կանխատեսում չի իրականացնում, բայց ավելացրեց, որ ՀՆԱ­ն տնտեսական ակտիվության ցուցանիշից շատ տարբեր չի լինելու: