Բավ է պառակտվել
16-04-2014 13:58

«Ձվի գնաճ չենք ակնկալում, ավելին վերջին օրերին գնանկում է արձանագրվել».սպառողների իրավունքների պաշտպան

«Ձվի գնաճ չենք ակնկալում, ավելին վերջին օրերին գնանկում է արձանագրվել, բայց բանջարեղենի, ձկի ու կանաչեղենի շուկաներում արդեն կա գնաճ և չեմ բացառում դրա ավելացում նախատոնական օրերին»,-այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց - «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն անրադառնալով Զատիկից առաջ սպասվող գնաճին: Վերջինիս խոսքով՝ կարելի է հարևան երկրներից մատչելի գնով ներկրել բանջարեղեն, մասնավորապես լոլիկ և վարունգ դրանով սպառողին ազատել ավելորդ վճարներից ու դեֆիցիտից. «Ինչո՞ւ վճարել 1000-1300 դրամ, եթե կարելի նույն ապրանքը գնել 350-400 դրամով: Փորձում են իբր գյուղատնտեսությունը զարգացնել, բայց չէ՞ որ զարգացման ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան»,-ընդգծեց սպառողների իրավունքների պաշտպանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ վիճակ է նախատոնական օրերին մարզերում, բանախոսն ասաց. «Պատկերը մարզերում շատ ավելի խայտառակ է: Գյուղերում գրեթե բացիթողի վիճակ է սննդամթերքի ժամկետների, որակի ու տեսականու խնդիրները»: Բանախոսը նաև խորհուրդ տվեց չարաշահումներ, իրավունքնի ոտանահրում նկատելու դեպքում դիմել համապատասխան մարմինններին՝ ի դեմս իրենց: