23-09-2015 14:29

Կառավարությունը վարկ է տրամադրել մթերող ընկերություններին

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօր անդրադառնալով խաղողի և մյուս գյուղմթերքի շուկայի վիճակին, ասաց, որ այս տարին բարեբեր է, շատ գյուղմթերք է արտադրվել, սակայն կան իրացման խնդիրներ.
«Մթերող կազմակերպությունները իրենց նախորդ տարվա արտադրանքը լավ չեն իրացրել, ելնելով այն հանգամանքից, որ ռուսական շուկայում դժվարություններ են ստեղծվել ռուբլու արժեզրկման պատճառով:
Հունվար-մայիս տվյալներով ՌԴ-ում 3,5 միլիոնի ապրանք է իրացվել: Որոշ մթերող կազմակերպություններ չունենալով ֆինանսական միջոցներ կանգնել էին դժվարությունների առաջ: Հիմա կառավարությունը խրախուսում է նրանց՝ վարկ է տրամադրում և 3%-ով սուբսեդավորում է այդ վարկը, որպեսզի կարողանան մթերում կատարել և գյուղացու արտադրած ապրանքը չմնա փչանա: Գյուղնախարարը ևս բազմիցս հայտարարել է, որ չեն թողնի, որ որևէ ապրանք չմթերված մնա»:

Մարինե Բարսեղյան