Բավ է պառակտվել
30-01-2014 14:32

Կառավարությունը Հայաստանին զրկեց էներգետիկայից. Հրանտ Բագրատյան

 ԱԺ ՀԱԿ  խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն անրադարձել է Որոտանի  ՛՛Հիդրոէլեկտրոկայանների համալիրի՛՛  առքուվաճառքին: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը Հայաստանին զրկում է էներգետիկայից:

«Քիչ առաջ հայտնի դարձավ, ՀՀ կառավարությունը 180 մլն դոլարով վաճառել է Որոտանի կասկադը (ավելի քան 500 մեգավատ)։ Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար՛՛,-նշել է Բագրատյանը։ Ըստ նրա Կառավարությունը սրանով Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» առաջիկա 6 տարիներին 70 մլն կներդնի։  ՛՛Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից։ Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջև ստորագրվել է գույքի առուվաճառքի պայմանագիր: