Բավ է պառակտվել
16-01-2014 12:07

Կառավարությունը հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ»-ի Հայաստանի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրին

 Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրին: Որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը և նշեց, որ Կառավարությունը պարտավորվում է իրականացնել պայմանագիրը:

Մինչև հունվարի 17-ը Կառավարությունը պետք է ապահովի այս պայմանագրի կնքումը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ու «Գազպրոմի» միջև: Նախարար Արմեն Մովսիսյանին պայմանագիրը կնքելու լիազորություն տրվեց: