Բավ է պառակտվել
02-10-2014 12:26

Կառավարությունը հաստատեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագիծը

Այսօր ՀՀ կառավարությունն ա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դեռևս նախորդ տարվա սեպտեմբների 3-ին հայտարարել է Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում` Եվրասիական միության ձևավորմանը միանալու որոշման մասին:  «Պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից և հինգ հավելվածներից: Հայաստանը համաձայն պայմանագրի՝ դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայամանագրով նախատեսվում է համատեղ որոշումների կատարում, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ վեճերի կարգավորման հարցերը»,- ասաց փոխնախարարը: Պայմանագրով սահմանված է նաև այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ անցումային փուլում Հայաստանի համար կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր: