Բավ է պառակտվել
17-05-2014 11:12

Կառավարության նոր ծրագիրը բարի ցանկությունների ժողովածու է

«Հայկական ժամանակ» տեղական պարբերականըի տրամադրության տակ է հայտնվել կառավարության նոր ծրագրի նախագիծը, որը, ըստ թերթի, գրեթե ամբողջությամբ կազմված է բարի ցանկությունների շարադրանքից։
Ընդամենը մի քանի կոնկրետ ցուցանիշներով արտահայտված դրույթներից մեկը վերաբերում է տնտեսական աճին։
Կառավարությունը, ըստ նախագծի, պետք է ապահովի «համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ 5 տոկոս աճ»։