30-01-2014 18:50

Հայաստանը կանցնի՞ ռուբլու միասնական համակարգին

 Այսօր, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կայացած ասուլիսի ընթացքում, անրադարձլ է այն հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանն անցնի ռուբլու գոտի:

Ըստ նախարարի Մաքսային միությանն անդամակցելով միասնական արժույթի անցնելու մասին դեռ որևէ խոսակցություն չի եղել: Նա  նշեց, որ ռուբլու գոտու մասին որևէ բան չի կարող ասել այն պատճառով, որ Մաքսային միությանն անդամակցող որևէ երկիր նման հայտարարություն այս պահին չի արել: Դեռևս որևէ խոսակցություն միասնական արժույթի մասին չկա: Ի պատասխան հարցի, թե արդյոք ռուբլու արժեքի նվազումը կարող է անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա՝ նախարարն ասաց, որ ՌԴ-ում, տնտեսաության մեջ ցանկացած փոփոխություն մեզ համար կարևոր է: Նախարարն անդրադարձավ նաև ՄՄ-ի կազմում մաքսային տուրքերի դրույքաչափերին՝ ընդգծելով, որ երբ Հայաստանը ՄՄ-ի լիիրավ անդամ դառնա, այդ որոշումներն իրենց հետ համապատասխանեցված են լինելու: