Բավ է պառակտվել
18-03-2015 14:49

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կանադական ներդրումներ կլինեն

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ–ում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին, որի ժամանակ վերջինս շնորհակալություն է հայտնել նախարարին՝ 2015թ. մարտի 1-4-ը  Տորոնտոյում կայացած հանքարդյունաբերության բնագավառի ամենամյա համաժողովին մասնակցելու համար: Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում Կանադական ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն եւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կներգրավվեն նաեւ կանադական ներդրումներ: Դեսպան Ջոն Քյուրը նշել է, որ իրենք եւս կարեւորում են կանադական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում է ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ: