09-08-2014 11:08

Կանադան իր տարածքը ընդլայնում է նավթի պաշարների տարածքներում

Կանադան Արկտիկա է ուղարկում առաքելություն, որը կկազմի օվկիանոսի հատակի քարտեզը, հաղորդում է BBC-ն: Դրա օգնությամբ հետագայում Կանադան կկարողանա ընդլայնել իր տարածքը:

Նյուֆաունդլենդի նավահանգստից դուրս է եկել երկու նավ, որոնք տեղեկություն կհավաքեն Էլսմիր կղզուց մինչև Հյուսիսային բևեռ ձգվող հատվածում: Նշենք, որ այդ գոտում է գտնվում չհետախուզված նավթի պաշարների 13 և թաքնված բնական գազի պաշարների 30 տոկոսը:

Հիշեցնենք, անցյալ տարվա դեկտեմբերին Կանադան դիմեց ՄԱԿ-ին՝ խնդրելով վերանայել պետության սահմանները Ատլանտյան օվկիանոսում: Նման պահանջներ են ներկայացրել նաև Ռուսաստանը, Նորվեգիան և Դանիան: