Բավ է պառակտվել
17-01-2014 11:42

Անշարժ գույքի շուկայում սիրիահայերը փոփոխություն չեն մտցրել. Կադաստրի կոմիտեն ամփոփեց տարին

Այսօր կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսինյանի ասուլիսը, որտեղ ներկայացվեց 2013թ.-ի գործունեության հաշվետվությունը : Ըստ բանախոսի, 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին ընդհանուր միտումով հանրապետությունում անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն չի եղել:
«Իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա կոմիտեի համակարգը 2012թ.-ից հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշերով՝ միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները»,-ասաց նա՝ հավելելով, որ կոմիտեն 2013թ.-ի ընթացքում ամբողջությամբ ապահովել է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:
Աշոտ Մուսինյանի խոսքով, նախատեսված չորս գերակա խնդիրներն են եղել ՀՀ գույքահարկի և հողի հարկի 2014-2016թ.-ի հարկման բազաների ձևավորումը, ՎԻ ՋԻ ԷՍ-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ՀՀ-ում մշտական գործող ՋիՊիԷս գլոբալ դիրքորոշման համակարգերի ռեֆերենց կայանների ցանցի ստեղծումը, որոնք, ինչպես նա նշեց, կատարվել են ամբողջությամբ և սահմանված ժամկետում:
Անշարժ գույքի շուկայում փոփոխություն չեն մտցրել նաև սիրիահայերը: Ըստ կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալի՝ նրանք հիմնականում գույք ձեռք չեն բերում և վարձակալության հիմունքներով են ապրում, և դա փոփոխություն չի առաջացնում:
Նա նաև նկատեց, որ այսօր նվազել են դատական վեճերի թիվը, և կադաստրի համակարգում արված գործարքների հարցում դեռ որևէ բողոք չի եղել: