Բավ է պառակտվել
09-07-2014 12:49

Խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների սակագինը չի թանկանա. ՀԾԿՀ

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի օգոստոսի 9-ից։