Բավ է պառակտվել
25-12-2014 12:30

«Թեժ աշունը» իշխանափոխության մասով չստացվեց.Ա. Մարտիրոսյան

Այսօօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իր պատկերացրած «թեժ աշունն», իհարկե, չստացվեց, քանի որ ինքն այն պատկերացնում էի ամբողջական իշխանափոխության տեսքով: «Քաղաքական գործընթացների տեսանկյունից, «թեժ աշունը» ապահովված էր»,ասաց բանախոսն ու հավելեց. «Մենք 2 հրաշալի հանրահավաք անցկացրինք, տեղի ունեցավ իշխանությունների նահանջ եւ պատրաստակամություն քննարկելու եռյակի առաջարկած 12 կետերը: Եվ վերջապես, իշխանությունները նահանջեցին, այսպես կոչված, սահմանադրական բարեփոխումների հարցում»: Անդրադառնալով պատճառներին, թե ինչու «թեժ աշունը» իրականություն չդարձավ, նա ընդգծել է, որ քաղաքական գործընթացների զարգացումը գնաց այլ ուղղությամբ: «Կարծում եմ, մոտ ժամանակներս մենք մեծ հնարավորություն կունենանք իրավիճակը փոխելու համար»,-հավելել է «Ժառանգության» փոխնախագահը: