Բավ է պառակտվել
21-02-2017 11:36

Հայտնի են ՌԴ-Վրաստան- Հայաստան-Իրան ՏՏՀ էներգոհաղորդման գծի նախագծման ժամկետները

Նախատեսվում է, որ ՌԴ-ն, Վրաստանը, Հայաստանն ու Իրանը իրար կապող «Հյուսիս -Հարավ» էներգոմիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) 2017թ. առաջին կեսին արդեն պատրաստ կլինի: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հայտնի է նաև, որ օրերս կայացել է տվյալ նախագծի քննարկումը Իրանի էներգետիկայի նախարարի հետ:
««Հյուսիս -Հարավ» Էներգոմիջանցքի ճանապարհային քարտեզը ստորագրվել է 2016թ. ապրիլին՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարների միջև:
Համաձայնագրում ձևակերպված են այն գործողությունները, քայլերը և ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն մինչև 2019թ., երբ էլ արդեն ֆիզիկապես կգործարկվի մոտ 1000 ՄՎտ. հզորություն ունեցող «Հյուսիս -Հարավ» Էներգոմիջանցքը: