Բավ է պառակտվել
26-01-2015 17:23

Իսրայելը ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու պայմանագիր կնքել

Իսրայելը ցանկանում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու պայմանագիր կքնել, հայտարարել է երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը: «Մենք բանակցություններ ենք վարում ազատ առևտրի գոտու ստեղծման, այլ ոչ թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շուրջ: Եվրամիության հետ մենք ունենք նման համաձայնություն և ճիշտ նույն պայմանագիր էլ ցանկանում ենք կնքել Եվրասիական միության հետ», - երկուշաբթի Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարարը: Իր հերթին, ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նկատել է նմանատիպ գոտու ստեղծման շուրջ Իսրայելի հետաքրքրությունը: «Եթե մենք համաձայնության գանք, ապա այդ գոտին կարող է ստեղծվել», - նշել է ռուս նախարարը: