Բավ է պառակտվել
25-09-2013 15:38

Հարյուրավոր տոննա ծիրան է փչացել սահմանին

Ծիրանի արտահանման խնդիրներ են առաջացել սահմանի վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Ըստ մասնագետի՝ հարյուրավոր տոննա ծիրան թափվել է մաքսային կետում չափից ավելի երկար սպասեցնելու պատճառով:

Ըստ Թ. Մանասերյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի բացատրել արտահանողներին, թե ինչ ուղեկցող փաստաթղթեր են պահանջվում: Նա հայտարարեց, որ ամռանը եղել է Վրաստանում, այնտեղ ծիրանի մեծ պահանջարկ է եղել, սակայն համապատասխան առաջարկ չկար: