Բավ է պառակտվել
24-01-2015 10:12

Իսպանացիները հետաքրքրված են մեր երկրի գյուղատնտեսությամբ

Նախօրեին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և իսպանական «Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» բաժնետիրական ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի վերահաստատել երկկողմ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը և նախանշել գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք համատեղ ծրագրերի հիմնական ուղղությունները:  
«Մեզ համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձը», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը: 
«Գլոբալ դեզառոլոս և ինժեներիա» ընկերության փոխնախագահն իր հերթին ընդգծեց, որ ագրարային ոլորտում երկու երկրների միջև առկա են փոխգործակցության լայն հնարավորություններ ու համագործակցության մեծ ներուժ, և ընկերությունն իրապես շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: 
Անտոնիո Լուկեն տեղեկացրեց, որ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր ագրոբիզնեսի կազմակերպման, հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների զարգացման ուղղությամբ: