15-09-2014 10:35

՛՛Իսլամական պետություն՛՛-ը նավթի վաճառքից օրական 3 մլն դոլարի եկամուտ է ստանում

Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ զավթած «Իսլամական պետություն» խմբավորումը նավթի վաճառքից օրական ստանում է ավելի քան 3 մլն դոլար, ինչը նրան դարձնում է պատմության մեջ ամենահարուստ ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին:
Նշենք, որ ծայրահեղականները վերահսկում են Սիրիայի և Իրաքի տարածքի 11 նավթային հանքեր: Արդյունահանվող նավթը մատակարարվում է Հորդանանի, Թուրքիայի և Իրաքի սև շուկաներ: Ինչպես նշում է գործակալությունը, խմբավորման մոտ նավթի գինը մեկ բարելի դիմաց տատանվում է 25-60 դոլարի սահմաններում, մինչդեռ սև ոսկու շուկայական գինը գերազանցում է 100 դոլարը:
Նշվում է, որ խմբավորումը զգալի միջոցներ է աշխատում նաև թալանի, մարդկանց առևտրի միջոցով: