Բավ է պառակտվել
20-01-2016 10:12

Իրանը հույս ունի ընդլայնել հարաբերությունները ՌԴ և ԵՏՄ-ի հետ

Իրանը հույս ունի պատժամիջոցների վերացնելուց հետո ընդլայնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության պլանավորման գլխավոր տնօրեն Մինա Մեհրնուշը:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության պատվիրակությունը երկուշաբթի ժամանել է Մոսկվա: Պատվիրակության կազմում Իսլամական Հանրապետությունում գյուղատնտեսական արդյունաբերությունը ներկայացնող մասնավոր բիզնեսների ներկայացուցիչներ էին: «Մենք շատ ուրախ ենք ներկա գտնվել Ռուսաստանում, մեր երկրի համար նշանակալից այս օրերին և առաջին քայլերն անել մեր հարաբերությունները բարելավելու և ընդլայնելու ուղղությամբ», - ասել է Կազմակերպության ներկայացուցիչը: Նա նշել է, որ «պատմական անցյալը» մեծ նշանակություն ունի Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար. «Հատկապես, որ քաղաքական տեսանկյունից նախագահները (Պուտինը և Ռուհանին) նախապես համաձայնեցրել են և դրա համար հնարավոր ամեն ինչ արել»:
«Հիմա մեր հերթն է այնպես անել, որ բիզնեսում ճիշտ քայլեր ձեռնարկվեն առևտրային հարաբերությունների զարգացման համար», - ասել է Մեհրնուշը: Նրա խոսքով, Իրանը «հույս ունի զարգացնել հարաբերությունները» Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն իր հերթին կնպաստի իրանական մասնավոր բիզնեսի այդ երկրների շուկաներ մուտքի հեշտացնելուն: