Բավ է պառակտվել
19-03-2014 14:59

Գազաֆիկացման նպատակով Իրանը Հայաստանին 2 մլն դոլար կհատկացնի

Այսօր, ՀՀ կառավարության հերթական նիստում, որոշում է կայացվել սահմանամերձ գյուղերում գազաֆիկացման հարցը լուծելու ուղղությամբ:Վերջինիս նպատակով Իրանը Հայաստանին 2 մլն դոլար կհատկացնի՝ սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազիֆիկացման համար: Իսկ հայկական կողմը կհատկացնի մոտ 500 հազար դոլար, սարքավորումների եւ խողովակների ներկրումից հարկերի եւ տուրքերի պարտքերի դուրս գրման տեսքով: Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաեւ աշխատանքի ծավալը: