Բավ է պառակտվել
25-03-2014 10:14

Իրանը ջանքեր է գործադրում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկաթգիծ բացելու ուղղությամբ

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանզիտային երկաթգիծը բացելու ուղղությամբ: Իրանի ազատ գոտիների և տնտեսական հատուկ շրջանների համակարգող խորհրդի քարտուղար Աքբեր Թյուրքանի խոսքով՝ այդ գործունեության նպատակը տարածաշրջանային տրանզիտային հնարավորությունների օգտագործումն է: «Եթե այդ երկաթուղային ճանապարհը բացվի, երեք երկրների սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ողջ տարածաշրջանում, էապես կարագանա զարգացումը: Հայաստանի և Ադրբեջանի պատերազմն ազդել է Ջուղայի շրջանի տնտեսական զարգացման վրա: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային ճանապարհը լուրջ հնարավորություններ ունի, քանի որ դրա միջոցով հնարավոր է դուրս գալ Սև ծով, Ռուսաստան և Եվրոպա»,- ասել է նա: Թյուրքանը հավելել է նաև, որ Իրանը հավատում է տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական լուծմանը: «Երկրների միջև տարաձայնությունների հաղթահարումը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է պաշտոնյան: