24-07-2015 16:05

ԵՏՄ-ն և իր անդամ երկրների, և Իրանի համար լավ շուկա է. դեսպան

«Եվրասիական տնտեսական միությունը բավականին մեծ շուկա է և իր անդամ երկրների համար, և Իրանի համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամադ Ռաիսին: Ըստ նրա, ԵՏՄ անդամ երկրներից որոշ երկրներ Իրանի հարևաններն են. երկրների մի մասը ցամաքային, մի մասը ծովային սահման ունեն Իրանի հետ: «Եթե մենք կարողանանք ԵՏՄ-ի հետ արտոնյալ սակագների մասին համաձայնագիր ունենալ, կարող եմ ասել, որ դա շատ կարևոր ազդեցություն կունենա Իրան- Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում»,- ասաց դեսպանը: