Բավ է պառակտվել
23-12-2016 12:24

Իրանը ծրագրում է ընդլայնել ԵՏՄ-ի հետ համագործակցությունը

Իրանը պատրաստվում է ընդլայնել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ իր հարաբերությունները: Ուրբաթ օրը Բիշկեկում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպմանն այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ռոհանին երկօրյա այցով Բիշկեկ էր ժամանել հինգշաբթի օրը՝ ուշ երեկոյան: Ղրղզստանի մայրաքաղաքում նա բանակցություններ կանցկացնի երկրի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ և կմասնակցի ղրղզա-իրանական գործարար համաժողովի աշխատանքին: Այցի ընթացքում նախատեսված է ղրղզա-իրանական համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրում:
«Իրանը պատրաստվում է ընդլայնել ԵՏՄ-ի հետ հարաբերությունները և ցանկանում է հասնել այն բանին, որ այս միության հետ ազատ առևտուր իրականացվի»,- Ռիա Նովոստիի փոխանցման հայտարարել է Ռոհանին:
Նախագահը հայտնել է, որ հույս ունի, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ն, կամ այլ կերպ ԵվրԱզԷՍ -ը , դա միջազգային տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միացյան տնտեսական տիրույթի հենքի վրա, և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Ներկայումս ԵՏՄ-ի անդամ են հանդիսանում Ռուսաստանը, Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: