Բավ է պառակտվել
17-03-2014 12:59

Իրանը կարող է Հայաստանին գազի վերաբերյալ նոր առաջարկություն անել. դեսպան

Թեհերանի վերաբերյալ միջազգային պատժամիջոցների թուլացումը կամ վերացումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը: Այդ մասին հայտարարել է Հայսատանում Իրանի դեսպան Մոհամմադ Րաիսին:
«Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են հարևանների հետ հարաբերությունները: Պետք է նշեմ, որ կոշտ պատժամիջոցները արգելք էին համարվում տնտեսական ոլորտում համագործակցության համար: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ արգելքների վերացումից հետո մեր տնտեսական հարաբերությունները էլ ավելի կխորանան», - ասել է Րաիսին ռադիո Ազատության հետ իր զրույցում:
Խոսելով Մեղրիի ՀԷԿ-ի մասին՝ դեսպանը նշել է. «Մենք ջանքեր ենք գործադրում այդ արգելքների վերացման և շինարարությունը սկսելու ուղղությամբ: Գոյություն ունեն բանկային խնդիրներ.նրանք լուծելուց հետո, հուսով եմ, որ իրանյան Ամանորից ի վեր (մարտի 21-ից) շինարարական աշխատանքները կվերսկսվեն:
Շուտով Թեհերանում կկայանա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և մենք հուսով ենք, որ խնդիրները լուծելուց հետո սկիզբ կառնեն շինարարական աշխատանքները: Գիտեք, կան որոշ բանկային խնդիրներ, արգելքներ, որոնք պետք է վերացվեն, և այդ արգելքները գտնվում են Հայաստանում», - նշել է դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Իրանը գազի վերաբերյալ Հայաստանին նոր առաջարկություններ կանի՝ հաշվի առնելով միջազգային շուկայում իրանյան տնտեսության դիրքը, Մուհամմադ Րաիսին պատասխանել է. «Հնարավոր է: Այդ կախված է բանակցություններից: Մայիսին Թեհերանում անցկացվելիք հայ-իրանյան միջկառավարական հանձնաժողովի նիստին կարող է քննարկվել նաև այս հարցը»: