Բավ է պառակտվել
20-12-2014 14:26

Ինտեգրացիոն գործընթացները օգուտ են բերում և Հայաստանին, և Վրաստանին. Վ. Այվազյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ինտեգրացիոն տարբեր միավորումներին Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությունը բացարձակապես միմյանց դեմ չի աշխատում, այլ՝ միմյանց օգտին եւ համալրելով միմյանց: «Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական ղեկավարության շնորհիվ տնտեսական ինտեգրման տարբեր ուղղությունները երկու պետություններին հավելյալ դիվիդենտներ եւ օգուտ են բերում», - ընդգծել է պատգամավորը: Եթե ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը ենթադրում է ազատ սահմաններ եւ ապրանքաշրջանառություն, շարունակել է Այվազյանը, ապա եվրասիական տնտեսական գոտին հստակ սահմանում էր իր առաջնահերթությունները, եւ Հայաստան-Վրաստան հարաբերությունների շրջանակում որեւէ բացասական դրսեւորում չկա, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված ազատ առեւտրի պայմանագիրը գործում է մինչ օրս: