Բավ է պառակտվել
19-12-2014 13:05

Նոյեմբերին գնաճը հիմնականում բանջարեղենի պատճառով է.մասնագետ

Ընթացիկ տարվա նոյեմբերին գնաճը հիմնականում պայմանավորված էր բանջարեղենի գների փոփոխությամբ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ հոկտեմբեր ամսվա համեմատ նոյեմբեր ամսին 1,3 տոկոս գնաճ է արաձանագրվել: Ընդ որում, բանջարեղենի գների աճը կազմել է 22,7%, ինչն ունեցել է 1,4 տոկոսային կետ ինֆլյացիոն ազդեցություն: «Այլ խոսքով՝ եթե այդ ապրանքների գները չբարձրանային, մենք կունենայինք 0,1% ընդհանուր դեֆլյացիա», - հավելեց Մարտիրոսյանը: Ընդ որում, կարտոֆիլի գները բարձրացել են 17,2%.-ով: Միեւնույն ժամանակ նոյեմբերի վերջից կարտոֆիլն ու կաղամբը չեն թանկանում: Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ դիտարկման տվյալներով՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում կարտոֆիլը միջինում արժեր մոտ 240 դրամ, այն դեպքում, երբ նոյեմբերի վերջին՝ 265 դրամ: «Այլ խոսքով, արժութային փոխարժեքների տատանումներից գների վերջին փոփոխությունները ոչ բոլոր ապրանքներին են դիպել», - նկատեց մասնագետը: