11-09-2015 12:46

Ինչի՞ կհանգեցնի Դրամի արժեզրկումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր պատասխանելով Gisher News-ի դիտարկմանը, որ որոշ փորձագետների պնդմամբ այսօր կա դրամի արժեզրկման անհրաժեշտություն: Ի՞նչ դրական և բացասական հետևանքների դա կարող է բերել, ասաց.
«Մենք հիմա մի հետաքրքիր փուլ ենք անցնում, վերջին 10-15 տարիների ընթացքում ՀՀ-ում առաջին անգամ էապես կրճատվել է ներկրման ծավալը: Առաջին 7 ամիսների կտրվածքով 669 մլն դոլարով կրճատվել է ներկրման ծավալը: Ակնկալում ենք, որ եթե այսպես շարունակվի, տարեվերջին դա կհասնի 1.1-1.2 մլրդ դոլարի:
Մեր ներկրման ծավալը 4.5 մլրդ էր, արտահանմանը 1.5 մլրդ և այդ արանքում 3 մլրդ տարբերությունը փոխհատուցվում էր տրանֆերտների և ներքին ու արտաքին ներդրումների հաշվին: Հիմա տրանսֆերտները պակասել են, ներդրումներ շատ քիչ են և այս պատագայում նաև ներկրումն է կրճատվում: Ներկրումը կրճատելով դոլարի արտահոսքը Հայաստանից պակասում է և դոլարի նկատմամբ պահանջարկն իջնում է: Այս պարագայում ինչպես անել, որ Դրամն այնքան արժեզրկվի, որ մենք խթանենք արտահանումը: Որովհետև երբ որ Դրամը արժեզրկվում է, դա ձեռնտու է արտահանողներին: Եթե կայունանում է, հակառակը՝ ձեռնտու է ներկրողներին: Ոնց անենք, որ ներկրման կրճատման գործընթացին Դրամի արժեզրկումն այնպես համակցվի, որպեսզի մեղմվեն բացասական հետևանքները: Սա հեշտ գործընթաց չէ: Բայց միևնույնն է, մենք չենք կարող հույսներս միշտ տրանսֆերտների վրա դնենք: Հայաստանը պետք է ներդրումների համար անվտանգ երկիր դառնա, ես նույնիսկ գրավիչ երկիր չեմ ասում՝ անվտանգ երկիր: Ես ասել եմ վարչապետին և հիմա էլ եմ վերահաստատում, որ մեր կառավարությունը պետք է իրականացնի իր PR-ը Հայաստանի ներդրումային միջավայրի համար և դրա համար ոչ ստանդարտ գործիքներ կիրառի»:

Մարինե Բարսեղյան