22-09-2014 13:38

Ի՞նչ կարգավիճակում կհայտնվի ՀՀ տնտեսությունը՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո


Անցյալ տարվա տվյալների համաձայն Հայաստանում սնունդը թանկացել է 14 տոկոսով, այս միտումը շարունակվում է նաև սույն թվականին: Գնաճը պայմանավորված է, նախ անվերահսկելի մրցակցությամբ: ՛՛Սպառողների միության՛՛ ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանի հավաստմամբ այսօր սննդի ոլորտում խաբեությունը շատ է, ավելի շատ կեղծվում է ոչ թե որակն, այլև քաշը:
Սննդի թանկացումը նախ և առաջ պայմանավորված էր էլեկտրաէներգիայի՝ 2 անգամ թանկացումով: Իսկ ահա այս գնաճից կարծեց ոչ մի կերպ չի օգտվում հայ գյուղացին: Պողոսյանը փաստում է, որ մեր երկրում մթերում չի իրականանում, գյուղմթերքը նա պետք է իրացնի կամ երևանյան շուկայում կամ էլ պետք է հանձնի այն էժան գնով, որն իրեն են թելադրում: Խոսելով Հայաստանի տնտեսական վիճակի միասին մարդկանց մոտ հարց է առաջանում. Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական միությանը միանալու դեպքում Հայաստանի տնտեսությունը վերելք կապրի...
Պողոսյանը անդրադառնալով ստվերային բիզնեսին, օրինակ է բերում տրանսպորտը, նա նշում է, որ 49 մեքենայի վրա գրանցված են ընդամենը 3 վարորդ: Իսկ սպասարկման որակի մասին ավելորդ է համարում խոսելը. ստանում են հսկայական եկամուտ, սակայն որակը չեն բարելավում:
Պողոսյանի դիտարկմամբ մետրոն և տրոլեյբուսը Հայաստանում հոգեվարքի մեջ են, հարկավոր են նոր կայարաններ՝ ծանրաբեռնված երթևեկությունը կարգավորելու համար: Զարմանալի է, բայց փաստ, այսօր աշխատում են այն տրանսպորտային միջոցները, որոնք բավականին թանկ արժեն: