Բավ է պառակտվել
05-07-2014 20:31

Հայաստանում ի նշան բողոքի կանջատեն լույսերը

«Անջատե´նք էլեկտրականությունը` որպես բողոք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ» Facebook-յան նախաձեռնությունը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր դեմ են օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացմանը, այսօր` ժամը 22։00-ին, 1 ժամով անջատել իրենց տան էլեկտրականությունը։
«Ակցիան շարունակվելու միտում ունի, այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի.
Ամբողջ աշխարհում ընդունված, կարելի է ասել` ավանդույթ դարձած նախաձեռնություն է գործում: Ամբողջ աշխարհը, նաև` ՀՀ քաղաքացիները, մասնակցում են այդ ակցիային, հրաժարվում են մեկ ժամով էլեկտրաէներգիայից` երկրագնդի տաքացման դեմ պայքարի շրջանակում:
Այս նախաձեռնությամբ ո´չ միայն կարելի է պայքարել երկրագնդի տաքացման դեմ , այլ նաև՝ ՀՀ Կառավարությանն ստիպել կատարել ՀՀ քաղաքացիների պահանջները...
Ավելի արդյունավետ պայքարի տարբերակ լինել չի կարող.
Պարզապես իրազեկե´ք բոլոր ձեր հարազատներին ու ընկերներին, որ այս նախաձեռնությունը ընդգրկի ՀՀ ողջ տարածքը»,-նշում է նախաձեռնությունը։