Բավ է պառակտվել
30-05-2014 13:07

«Խոշոր գործարարներն արհեստական սկսել են գները բարձրացնել».Հ.Բերբերյան

«Վերջին շրջանում նկատվում է տենդենց,ըստ որի խոշոր գործարարներն արհեստական սկսել են գները բարձրացնել»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նման համոզմունք հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Օրինակ` ալյուրը թանկանում է անհիմն, մենք ունենք մեծ քանակությամբ պահեստավորված ցորեն, էդ ինչ՞ի հաշվին է 8%-ով այլուրը թանկանում, ես չեմ հասկանում»,- ասաց նա: Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ գործարարների հարկային դաշտ մտնելով` կլինեն թանկացումներ։ 
«Գյուղատնտեսական տարին հակասկան է, չնայած տարին հայտարարել էին սակավաջուր, բայց դա համարում եմ չակերտավոր սակավաջուր»,-ընդգծեց Պարոն Բերբերյանն ու հավելեց. «Շատ ցավալի է, որ էս սեզոնին Երևանյան լիճը դատարկվել ու լցվել է Արաքս, թե պետք է, որ այդ ջրերը հարևան հանրապետություն գնան, դա այլ հարց է: Իսկ սակավաջուր տարի հայտարարողն առնվազն կամ տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի: Սակավաջուր հայտարարեցին, որ Սևանից ջուր վերցնեն»: Ըստ ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահի՝ տարին գյուղատնտեսության համար իրոք անհաջող է, բայց աննախադեպ բերք կլինի և հաստատ հաղթանակով կավարտվի տարին: «Մենք ունենք մորմազգիների ցեց, մեզ այսպես թե այնպես քիմիական պայքար է պետք, որ մորմազգիների դեմ պայքարենք: Ասում են՝ գյուղացին թող ցեցի դեմ պայքարի, բայց այստեղ պետք է օդային պայքար»,- անրադառնալով խնդիրներին նշեց բանախոսը: