26-09-2014 16:36

Այս տարի կարտոֆիլի գինը կհասնի 200-ից 300 դրամի. Հրաչ Բերբերյան

Այսօր լարգորղների հետ հանդիպման ընթացքում ՋՕ-երին՝  ջրերը ՀԷԿ-երի ու ձկնաբուծարանների բիզնեսին ուղղելով ու գյուղացիներին առանց ջրի թողնելու մեղադարնքով, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ Արարատյան դաշտավայրն այսօր մնացել է առանց ջրի, քանի որ ջրամբարներում ջուր չկա: «Չգիտեմ, ով է իրավունք տվել կառուցելու այդ ՀԷԿ-երը, ինչով են զբաղվում համապատասխան մարմինները: Եթե Կառավարությունը ուզում է գյուղատնտեսություն ունենա, ապա պետք է փակի այդ ՀԷԿ-երը»,- արցադրեց Հ.Բերբերյանը: Բախոսի խոսքով՝քանի դեռ գյուղացիների հողերի ոռոգումը ջրօգտագործող միավորումից է կախված, և այլընտրանք չունի, որպեսզի այլ ջրամատակարարի հետ աշխատի, ապա գյուղացին անջուր է մնալու: ջրառի հետ և իրենց հարցերն ինքնուրույն լուծեն: «Սակավաջրության պատճառով այս տարի Շիրակի մարզում ցորենի և կարտոֆիլի բերքը քիչ է եղել: Իսկ Գեղարքունիքի մարզում շնորհիվ ֆերմերների, կարտոֆիլի լավ բերք են ստացել»,ընդգծեց Պարոն Բերբերյանն ու ավելեց, որ չնայած վերը նշվածի  կարտոֆիլի գինը կբարձրանա` հասնելով 200-ից 300 դրամի: Ինչ վերաբերում է ցորենի բերքին, Հ. Բերբերյանը նշեց, որ թեև ամեն տարի խոսում են ցորենի «ռեկորդային բերքի» մասին, սակայն նախորդ տարվա համեմատ` այս տարի 12 հազար տոննայով ավելի ցորեն է ներկրել հանրապետություն: