Բավ է պառակտվել
17-04-2014 13:15

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ աջակցել գործարարներին

Այսօր, Կառավարության նիստում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետությունը պետք է աջակցի այն գործարարներին, որոնք օրենքին համապատասխան են աշխատում, եւ պետք է նրանց համար ոչ մի խոչընդոտ չստեղծվի:

Ըստ վարչապետի` առաջիկայում կառավարությունը լավ ծրագրեր կներկայացնի փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, եւ բարենպաստ հարկային դաշտ կձեւավորվի: ՛՛Կառավարությունն սկսում է նոր գործընթաց այդ բնագավառում: Մենք կլինենք ցանկացած ներդրողի կողքին: Կառավարության անձնակազմը հաստատվելուց հետո` կքննարկենք մանրամասները: Պետությունը պետք է աջակցի գործարարներին: Սա իմ սկզբունքն է՛՛, - վստահեցրել է Հովիկ Աբրահամյանը: