Բավ է պառակտվել
24-12-2013 18:14

Բախտի բերմամբ, թե պատահմամբ, սորագրվեց ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրերը

Տեղական tert.am կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է երեկ ԱԺ արտահերթ նիստում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի և ևս 2 համաձայնագրերի վավերացման մասին փաստաթուղթը: 

Հիշեցնենք, որ երեկ 72 կողմ ձայներով արտահերթ նիստին վավերացվեցին «գազային» երեք համաձայնագրերը: Վավերացումն անցավ լարված մթնոլորոտում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «հավաքել էր» ԱԺ մեծամասնություն կազմող խմբակցության որոշ պատգամավորների քարտերը՝ խոչընդոտելու էլեկտրոնային քվեարկությանը: Արդյունքում անցկացվեց ձեռքով քվեարկություն. հաշվիչ հանձնաժողովը համաձայնագրերը հայտարարեց վավերացված:  Ոչ իշխանական ուժերը, սակայն, պնդում են, որ համաձայնագրերը վավեր չեն, քանի որ քվեարկությունն ըստ օրենքի չի իրականացվել։ Նրանք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: