Բավ է պառակտվել
01-07-2014 21:14

Նախագահը Հովիկ Աբրահամյանին հանձնարարել է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար: