Բավ է պառակտվել
06-02-2014 16:03

Ի զարմանս շատերի ՀՀ ԱԺ նախագահը համամիտ է ՀԱԿ անդամի հետ

 Այսօր, ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անրադարձավ գազային պայմանագրին: Ըստ նրա՝ ՛՛Գազային Պայմանագրի՛՛ հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը տեղին կլիներ, իսկ իշխանությունը պարզապես չօգտվեց ոչ իշխանական ուժերի այդ առաջարկից:
Բագրատյանը հավելեց, որ ԱԺ մեծամասնությունը պետք է ընդուներ այն,.՛՛ Շատ վատ արեցիք, որ չթողեցիք կայանար հանձնաժողովը՛՛,-հավելեց ՀԱԿ պատգամավորը:
Բագրատյանի հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ի զարմանս շատերի նա համաձայնեց Բագրատյանի հետ:
«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»,-նշեց նա: