Բավ է պառակտվել
01-07-2014 10:31

Հնարավոր է ՀՀ-ի և Վրաստանի միջև բեռնափոխադրումների ոլորտում բարդություններ ծագեն


«Երեկ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումների վրա:
Ըստ մամուլի հրապարակումների, Վրաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը այդ հարցը քննարկել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Ի պատասխան Բեգլարյանն ասաց, որ նման հարց չի քննարկվել, և ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ խնդիրներ չեն առաջանում. «Բոլորովին չկա նման բան: Ես մասնակցել եմ այդ պետական այցին, եղել եմ Սերժ Սարգսյանի հետ: Դա խնդիր չի»,- ասաց Բեգլարյանը:

Նախարարի այս լավատեսական վստահեցումները, սակայն, այնքան էլ համոզիչ չեն թվում: Պարզապես ներկայումս այդ հարցը չի քննարկվում եւ չի շոշափվում միայն այն պատճառով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչպես պետք է կանոնակարգվի բեռների շրջանառությունը ՄՄ անդամ հանդիսացող Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ երրորդ երկրների տարածքով: Ավելի մեծ է հավանականությունը, որ Վրաստանի՝ Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրման և Հայաստանի՝ ՄՄ լիարժեք անդամ դառնալուց հետո ՀՀ և ՌԴ միջև տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում որոշակի բարդություններ առաջանան»,-գրում է «Հայկական ժամանակ» -ը: