Բավ է պառակտվել
17-10-2015 18:21

ՀՀ-ում ամեն վեցերորդ ընտանիք ապրում է տրանսֆերտներով. Ա. Ադիբեկյան

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2 միլիարդ աղքատ մարդ, որից 1 միլիարդը չքավոր է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. «Երևանում աղքատ է ընտանիքների մոտ 40 %-ը, իսկ գյուղական համայքներում՝ 64%-ը: Մեր երկրում ընտանիքիների 19-20 %-ը իրեն համարում է ընչազուրկ: Հայաստանում յուրաքանչյուր 10 ընտանիքից 2-րդը ամեն օր սոված է քնում»:
Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում համեստ ապրողների թիվը մոտ 33% է, ունևորները կազմում են 15%, իսկ հարուստները թիվը նվազել է՝ 3%-ից հասնելով 1%-ի:
Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանում ամեն վեցերորդ ընտանիքն ապրում է տրանսֆերտներով, 25%-ը՝ նպաստով, 33%-ը՝ աշխատավարձով:
Նրա խոսքերով՝ աղքատության մակարդակով Հայաստանը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը, իսկ հարևան Վրաստանը՝ 54–րդ, Ադրբեջանը՝ 41-րդ տեղը:
Սոցիոլոգի հաշվարկներով՝ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար հարկավոր է 150 միլիարդ դոլար: Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ եթե այդ գումարով նոր ձեռնարկություններ հիմնեն, ապա մեր երկրում աղքատությունը կնվազի:

Մարինե Բարսեղյան