Բավ է պառակտվել
03-09-2014 12:07

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի ՀՀ-ն 85-րդն է մրցունակության վարկանիշով

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է պետությունների գլոբալ մրցունակության վարկանիշային աղյուսակը 2014 - 2015 թվականների համար:
Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն:
Ըստ այդմ՝ առաջատար տասնյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան, Գերմանիան, Ճապոնիան, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Շվեդիան: 144 երկրների շարքում Հայաստանն այս տարի 85-րդն է. անցած տարի մեր երկիրը 79-րդն էր: Տարածաշրջանի պետություններից Իրանը 83-րդն է, Ադրբեջանը՝ 38-րդը, Վրաստանը՝ 69-րդը, Թուրքիան՝ 45-րդը: Աղյուսակը եզրափակում են Եմենը, Չադը, Գվինեան: