Բավ է պառակտվել
11-12-2014 09:21

Հայաստանը կներկայանա «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին

«Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Էքսպո Միլան-2015» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցը»,-այս մասին հահտնում է «Չորրորդ իշխանություն»: Աղբյուրի համաձայն՝ ըստ որոշման նախագծի, Հայաստանը Միլանում անցկացվող ցուցահանդեսին պատրաստվում է ներկայանալ իր մրգերով և դրանցից ստացված ալկոհոլային խմիչքներով: «Հայկական տաղավարը տեղակայված է լինելու «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում, և այնտեղ ներկայացված են լինելու խաղող, նուռ, ծիրան»,–գրում է թերթըն ու հավելում, որ ուշագրավ է, սակայն, ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը. միայն «տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո»: Սակայն, հասկանալի է, որ սա ամբողջ գումարը չէ. հարկավոր են համապատասխան ցուցանմուշներ, գովազդային նյութեր, ընթացիկ աշխատանքների հետ կապված այլ վճարներ ևս: Իսկ թե դրանք որքան գումար կարժենան, որևէ խոսք չկա այդ մասին: