14-08-2014 12:41

ՀՀ կառավարությունը միասնականացնում է էլեկտրոնային պետծառայությունների համակարգերը

Հայաստանի կառավարությունը միասնականացնում է էլեկտրոնային պետծառայությունների համակարգերը: «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունվել է Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում:

Օրինագծում նշվում է, որ էլեկտրոնային ստորագրությունների եւ փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական ապահովման նպատակով կառավարությունը կարող է համակարգի միասնական օպերատոր ստեղծել կամ այդ գործառույթները վերապահել պետական որեւէ մարմնի կամ կազմակերպության:

Ներկայումս էլեկտրոնային ստորագրությունների տեխսպասարկումն իրականացնում է ԷԿԵՆԳ ընկերությունը: Հայաստանում թվային ստորագրություններ շահագրգիռ անձանց տրամադրվում են 2009թ.-ից:Ներկայումս էլեկտրոնային ստորագրությունների տեխսպասարկումն իրականացնում է ԷԿԵՆԳ  ընկերությունը: