Բավ է պառակտվել
21-11-2014 08:34

ՀՀ-ին բաժին կհասնի ԵՏՄ մաքսատուրքերի միասնական գանձարանի 1,13 տոկոսը

«Եվրասիական միությանն անդամագրվելուց հետո ԵՏՄ բոլոր երկրների սահմաններով ներմուծված ապրանքներից գանձվող մաքսատուրքերը հավաքվելու են մեկ միասնական գանձարան, ապա բաշխվելու են ԵՏՄ երկրների մեջ: ԵՏՄ պայմանագրում ֆիքսված է, թե այս ընդհանուր դրամարկղից ով որքան փայաբաժին է ունենալու»,- գրում է  «Հայկական ժամանակ»-ն ու շարունակում. «Ըստ այդմ, Հայաստանի չափաբաժինը կազմում է 1,13 տոկոս, Բելառուսինը 4,65 տոկոս, Ղազախստանինը 7,25, Ռուսաստանի Դաշնությանը 86,97»: Հայաստանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե այս բաշխման արդյունքում Հայաստանի մաքսային եկամուտները ավելանալու են մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Պաշտոնապես, սակայն, առայժմ ոչ ոք նման հայտարարություն չի արել»: