23-08-2014 12:54

Վերականգնվել է գազամատակարարումը ՀՀ-ի տարածք

Առավոտյան ժամը 10։00-ից Հայաստանը սկսել է գազ ստանալ Վրաստանի տարածքով անցնող գազամուղով։ «Գազի առաքումների վրացական ընկերությունում» ասել են, որ դա հնարավոր է դարձել Դարյալի կիրճում սողանքի հետևանքով վնասված գազամուղի վերականգնելուց հետո։
Գազամատակարարումն ընդհատվել էր երկու օրով, այդ ընթացքում Հայաստանի բնակչությանը գազ մատակարարվել էր գազապահեստարաններից։ Նշենք նաև, որ ընկերությունում նշել են, որ պատրաստում են շուտով նոր գազամուղ կառուցել, որը կշրջանցի սողանքի գոտին։

Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել ր, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Արդյունքում դադարացվել էր գազամատակարարումը ՀՀ-ի տարածք: