Բավ է պառակտվել
29-09-2014 18:45

ՀՀ-ն մտադիր է ԵՏՄ-ի անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ից. ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն

Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության հայտարարությունը: 
Ըստ նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության և Մաքսային միության մարմինների հետ փոխգործակցության վարչության պետի տեղակալ Աննա Սիսոևայի՝ Ղրղզստանում ընթանում է «ճանապարհային քարտեզի» իրականացում, իսկ Հայաստանում դա արդեն իրականացվել է: 
Սիսոևան նշել է, որ «պատրաստ է միացման մասին համաձայնագիր», ու «եթե ամեն ինչ կայանա, ոչինչ չխափանվի», ապա հաջորդ տարվա հունվարի 2-ից Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ ԵՏՄ-ի անդամ: 
Այս տարի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև ստորագրված համաձայնագրով 2015 թվականի հունվարի 1-ից կստեղծվի ԵՏՄ-ն: Հաղորդվում է, որ Ղազախստանը փաստաթուղթը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին, իսկ ՌԴ-ն այն վավերացրել է սեպտեմբերի 26-ին։