Բավ է պառակտվել
08-09-2014 15:01

Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվում են բնական հունով

Այսօր Ավստիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվում է: «Բանակցություններն ընթանում են բնական ճանապարհով, և շուտով որոշակի քայլեր կլինեն»,-ընդգծեց Է. Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, նախարարը հիշեցրել է, որ բարձր մակարդակով հստակ հայտարարություններ են արվել, որ խոսքը Ղարաբաղի հետ անդամակցության մասին չէ, և հարցը չի կարող խոչընդոտ լինել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: